Ռուս խաղաղապահները չեն ենթարկվելու Աղդամով առեւտուր անելու պայմանավորվածությունների․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Թեպետ պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատում Ադրբեջանի հետ Աղդամով առեւտուր անելու լուրերը՝ հայտարարելով, որ քննարկումներ են ընթանում, սակայն Արցախից լուրեր են հասնում, որ ռուս խաղաղապահները դա համարում են կայացած փաստ եւ տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ նշում, որ չեն ենթարկվելու այդ պայմանավորվածություններին, որոնց արդյունքում Արցախին անհրաժեշտ բոլոր ապրանքները, բացառությամբ սննդի, Աղդամով են ստանալու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խաղաղապահներն ասում են, որ իրենց անհրաժեշտ պարագաները շարունակելու են ստանալ Գյումրիի ռազմաբազայից, ինչպես եղել է պատերազմից ի վեր, եւ որ պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ պնդելու են այդ պահանջը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով