Փրկարարները ջրավազանից դուրս են բերել դի

Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։
Փրկարարների, պարեկային ծառայողների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու (Գ․ Ե․, ծնված 1995 թ․) դին դուրս է բերվել ջրավազանից։
Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով