Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին. Միքայել Համբարձումյան

 

ԱԱԾ տնօրենի նախկին ժ.պ Միքայել Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԹԻՐԱԽՈւՄ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին:

Փաստորեն, ըստ նրա, այն ունի խորը քննության կարիք, ինչը նշանակում է, որ Հռչակագրից օրենսդրական հնարքով առաջիկայում վերացնելու են այն դրույթները, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետության սատարմանը, ինչպես նաև Արցախին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մոտեցումը բնորոշ է վարչապետին, տեղավորվում է վարած քաղաքականության ընդհանուր կոնտեքստում:

Պարզապես անհասկանալի է, թե անկախության հռչակագրով մենք ինչպե՞ս ենք հռչակել Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակել Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ինչպե՞ս է խաղաղություն չլինելու պատճառով ԽՍՀՄ ուրվականն առ այսօր թեւածում մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Երկրի ղեկավարի այս ձևակերպումները ևս մեկ վկայությունն են, որ մենք գտնվում ենք գլոբալ փոփոխությունների կիզակետում, հատկապես՝ արտաքին քաղաքական վեկտորի զարգացման, դաշնակցային հարաբերությունների փոփոխման առումով:

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավար երկիր ունենալու և խաղաղության հասնելու համար միայն դեկլարատիվ խոսքերը կամ ուտոպիստական ցանկությունը բավարար չեն, այն, ինչ իրականում արվում է այսօր, հռչակված այդ նպատակներին երբեք չի հանգեցնելու…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով