Ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել մի քանի ուշագրավ փաստի վրա.Հոգեբան

 

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

PANEM ET CIRCENSES (հաց և տեսարաններ)

Եվ այսպես, կանխատեսելիորեն, որպեզի գոնե մի քիչ բանականություն ունեցող ժողովուրդը շեղվի ՄԱԿ ում այս ազգադավ իշխանության տապալման գործընթացից, համացանց գցվեց, այսօր առավոտից ամենաակտիվ քննարկվող այդ կնոջ տեսանյութը, որն էլ դառավ մեր, «թամաշա էնող» հանրության ամենալայն քննարկման առարկա, իրացնելով մեր մեջ, մեր կողմից անչափ կարևոր հանդիսացող՝ ձևականության և ցուցադրողականության մասերը:
Es mi ropeic avel chkaroxaca nayel ajd tesanjut@, petq e ayd knoj@ kaxel hraparakum: Ահա թե ինչ մեկնաբանություններ են գրում «ագորայի» կողմնակիցները:
Իհարկե տեսանյութը սարսափելի էր, և անտարակույս դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, հոգեբանները, խնամակալությամբ զբաղվող մարմինները…. Սակայն ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել մի քանի ուշագրավ փաստի վրա՝
2018 թվականի գարնանը, այս անբարոյական կինն էլ է փողոց փակել, մերժել….
Նույն թվականին, «հայկական ագորան» որպես հավի կեր, ժողովրդի դեմ լցրած Փաշինյանը երբ ասում էր՝ 3 մլն վարչապետ, ի նկատի ուներ նաև այս կենդանուն…
Երբ Փաշինյանը և իր համախոհները պնդում են որ ունեն Հայ ժողովրդի քվեն՝ ի նկատի ունեն այս անուղեղ հայվանին, ով 600 000 -ից մեկն է եղել և ցավոք սրտի և ի ուրախություն Փաշինյանի ունի ընտրելու, որոշում ընդունելու իրավունքի մեկ ձայն, նույնպիսի մեկ Ձայն, որպիսին ուներ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը….
Երբ Փաշինյանը ասում է Արցախը՝ ադրբեճան է, նա արտահայտում է այս անբանական կենդանու կամքը, ում համար բողկի ծլելիության ներկայացված կեղծ ցուցանիշները ավելի կարևոր են Հայրենիքից, եռաբլորում պառկած մեր Հերոսներից:
Մի խոսքով այսօրվա Ձեր քննարկման թեման արդեն սա է… Իսկ ՄԱԿ-ում երրորդվելը, 120 000 Արցախցու սովն ու շրջափակումը, Հայրենիքի կորուստը մնաց այս «տեսարանի» ստվերում:
Ինքնահաստատվեք Տիկնայք և Պարոնայք, որոշներդ տեսանյութով կիսվելով, մյուսներդ՝ գրելով որ չկիսվեն, իսկ երրորդներդ էլ՝ inchpes kareli e մեկնաբանություն գրելով ու հետո սեփական երեխային ապտակելով…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով