Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս.Զաքարյան

 

ՀՀ  ՊՆ  նախկին  փոխնախարար ,ՀՀԿ  ԳՄ  անդամ  Արտակ  Զաքարյանը  գրում է 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նիկոլի աջակցությամբ իրականացվող շրջափակման 9 ամիսների ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է 186մլրդ դրամի վնաս: Ակնհայտ է, որ նա ոչ միայն չի գիտակցում իրականացվող դավադրության և իր պատասխանատվության ծանրությունը, այլ մերթ ընդ մերթ նույնիսկ հանդգնում է հոխորտալ Արցախին տրամադրվող միջպետական վարկի թեմայով (2023թ. նախատեսված է հատկացնել 144մլրդ դրամ, սակայն Նիկոլն արդեն 186 մլրդ դրամի վնաս է հասցրել Արցախին):
2018-23թթ Արցախին և Հայաստանին հասցված մարդկային անդառնալի կորուստների, հոգևոր-մշակութային, պատմական արժեքների, բարոյա-հոգեբանական վնասների, ռազմավարական տարածքային զիջումների, ահռելի ենթակառուցվածքների և մեծածավալ բնական ռեսուրսների կորստի, պետական ֆինանսների հսկայածավալ փոշիացումների, չարդարացված ծախսերի, արտագաղթի ծավալների աճի և այլնի մասին հատորներ են գրվելու:
Հ.Գ.
Հազարամյա հայրենիքի հսկայական տարածքների, մարդկային արյան ու պատմա-մշակութային արժեքների, տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող նյութական ու տնտեսական այլ ռեսուրսների հանձնումը, դրանց կորուստն ու փոշիացումները կարևոր չեն:
Նիկոլի համար կարևորն այն է, որ հասարակության անգիտակից խավի ենթագիտակցության վրա միշտ կաթացվի գյուղացուն և գյուղատնտեսությանն օգուտ տված շինծու դիզելի շոուն, և ՀՊԲՀ-ին օգուտ բերած` Աշոտյան Արմենի քրեադավարական զավեշտալի արկածները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով