Կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է, սա հասնելու է մինչեւ Երեւան. թուրքագետ

Արցախում սովամահություն է՝ բառիս բուն իմաստով։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Դրանից առաջ՝ հայ մարդկանց հափշտակություններ Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ՝ տարածքային նվաճումներ Սյունիքից մինչեւ Գեղարքունիք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու։ Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։ Սա գալու-հասնելու է մինչեւ Երեւան։ Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչեւ բլոգերներ։

Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ծառայելու է բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Սա պետք է հիշել ցանկացած գործողություն ու քայլ պլանավորելիս»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով