Հրդեհ Աղավնաձոր գյուղում

Օգոստոսի 28-ին, ժամը 06։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:56-ին, մարվել՝ 08։44-ին: Մասամբ այրվել են տան 2-րդ հարկի բաղդադե տանիքի (մոտ 80 քմ) կառուցատարրերը (մոտ 40 քմ) և գույք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով