Հրաժարվել է իր մի շարք հայտարարություններից. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս Արցախի աշխարհազորի հրամանատար ներկայացող Կարեն Մաթևոսյանը հանդես էր եկել տեսաուղերձով և բավական կոշտ ու քննադատական շեշտադրումներով մի քանի հայտարարություններ հնչեցրել՝ թիրախավորելով Արցախի նախկին նախագահներին, Արցախում գործող քաղաքական ուժերին, բարձրաստիճան զինվորականներին։ Մաթևոսյանը բոլորին հորդորել էր միավորվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջ և ստեղծել համազգային կոնսենսուս. այլ կերպ ասած՝ Մաթևոսյանն անուղղակի կերպով իրականացրել էր Հարությունյանի «թաքուն» ցանկությունները։

Ինչպես հայտնում է «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը, այդ հայտարարությունուղերձից մի քանի օր անց հայտարարության որոշ «հասցեատերեր» Մաթևոսյանի հետ կապ են հաստատել, ապա հանդիպել և բավական կոշտ խոսակցություն ունեցել։ Թերթի տեղեկություններով, Մաթևոսյանը միանգամից հետ է կանգնել իր մի շարք հայտարարություններից, նշել, որ իր նպատակը ժողովրդին համախմբվածության կոչ հղելն է եղել, իսկ մնացածը տեքստ է եղել, որն ինքը կարդացել է, առանց մանրամասնելու, թե ո՞վ է տեքստի հեղինակը։

Արցախից թերթին հայտնում են, որ Մաթևոսյանի տեքստի հեղինակը Սամվել Բաբայանն է եղել, որի նպատակը ոչ թե Արցախում համախմբում իրականացնելն է, այլ իր քաղաքական և անձնական խնդիրների լուծումն ու քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելը։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, նշված տեքստի մանրամասների մասին տեղյակ է եղել նաև Արայիկ Հարությունյանը, ուղղորդողը ինքը չի եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով