ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով պետք է մեկնեն միջանցք.Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ ամբիոնից, տարբեր միկրոֆոններից գոռում էին, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:

«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին` «Արցախն Ադրբեջան է և վերջ»:

Որոշ անբարոյականներ էլ այնքան էին էնտուզիազմի մեջ ընկել` Ադրբեջանից առաջ վազելով գոռում էին, թե գիտեք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ադրբեջանի երախն ուղարկվող արցախցիների փոխարեն ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով մեկնեն Հայաստանն Ադրբեջանին կապող միջանցք, այնտեղ հանդիպեն իրենց գաղափարակից ադրբեջանցիների հետ:

Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու:

Սերունդներով անիծվելու եք ու ինչքան էլ հայտարարեք, որ դավաճան պիտակից չեք վիրավորվում մեկ է` բոլորը ձեզ, ձեր սերունդներին որպես դավաճան, դավաճանի սերունդ են ճանաչելու, ինչից փախչել չի ստացվի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով