Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել, Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է.Աբրահամյան

Փաշինյանն իր տեսակին համահունչ փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել` «ես ինչ մեղավոր էի արցախցիները վարի տվեցին» թեզի ներքո:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 
Սրա շրջանակներում, Փաշինյանը բանակցային գործընթացի կարևոր մասը հանձնել է ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարին, ով իրեն բավականին կոնֆորտ է զգում իշխանության հռչակած` «Արցախն Ադրբեջան է» կարգախոսի ներքո, իսկ Արցախի ներսում, Նիկոլը փորձում է իշխանությունից բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել «նիկոլացում», որովհետև խաղի այն կանոնները, որոնք փորձ է արվում ներմուծել, ամբողջովին տեղավորվում է փաշինյանական հայեցակարգի շրջանակներում:
Արցախում ճգնաժամային կառավարում մտցնելու փոխարեն իշխանությունը զբաղված է փաշինյանական հանձնարարություններ կատարելով, որի վերջնանպատակը հայաստանյան իշխանության հռչակած «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում» դավաճանական մոտեցումն է:
Անկախ այն հանգամանքից, թե այս պրոցեսի մեջ ով ինչի է մտել` գիտակցված, թե չգիտակցված, վրեժի, թե քեշ փողի համար, անձնական անվտանգության ապահովման, թե իրականությունից փախչելու համար, արդեն կարևոր չէ:
Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել, Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով