Հայաստանում աղետներն այնքան բազմաշերտ են, որ չգիտես այլևս որ մեկը բարձրաձայնել: Չբարձրաձայնել էլ հնարավոր չէ.Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ  անդամ  Կարեն Ավագյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Հայաստանում աղետներն այնքան բազմաշերտ են, որ չգիտես այլևս որ մեկը բարձրաձայնել: Չբարձրաձայնել էլ հնարավոր չէ:
Անտերություն է ոչ միայն անվտանգային, այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում: Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիրոեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա <<հմուտ կառավարիչներն>> արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի:
Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ աշխատանքները այդքան էլ գայթակղիչ չեն նախարարության համար: Շարեւնակում է կարևորվել աղը, սեղանին դրած մոխրամանը կամ մրցույթներն ու պետպատվերի բաշխման գլուխկոտրուկները:
Այսօր մեր հասարակության առողջապահության պատասխանատուների պատճառով, նրանց կողմից վերահսկողության բացակայության կամ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով չլուծված խնդիրներին գումարվում են շղթայական նոր պրոբլեմներ առանց այդ էլ պարալիզացված առողջապահական համակարգի համար: Առկա 408 հիվանդի փաստն անկհայտորեն ուղեկցվելու է թվի մեծացմամ և այլ հիվանդությունների ակտիվացմամբ: Սակայն, այս պարագայում ևս նախարարությունը կանգնած կմնա նույն թնջուկի առաջ, թե ինչպես բաշխել պետպատվերները:
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ դեռևս մարտին ահազանգում էի` կարմրուկով վարակված 50 քաղաքացու մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով