Էլ ում մոտ հույս կար, որ «համաշխարհային հանրությունը» կփրկի հայերին, որոնք իրենք են համաձայնել ինքնաոչնչացման․ Արման Աբովյան

 

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե դուք գոհ չեք գործընթացի արդյունքներից , ապա մինչև չհասկանաք բացասական գործընթացի պատճառները, ապա արդյունքները ձեզ համար միշտ տխուր կլինեն:
Մինչ ամբողջ աշխարհին գոռալը, որ” աշխարհը ” մեզ միայնակ է թողել , եկեք մի մանրուք հասկանանք։
Ով՞ է հայերին բերել ամենաբացասական սցենարին։
Պատասխանը. ներկայիս հայկական իշխանությունն է ։
Ով՞ է որոշել, որ Արցախի ոչնչացման գնով հնարավոր է Հայաստանի համար անվտանգություն” գնել”։
Պատասխանը. ներկայիս հայկական իշխանությունն է ։
Ով՞ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ՝ դրանով իսկ լեգիտիմացնելով արցախցիների հետ ամեն ինչ անելու Ադրբեջանի իրավունքը։
Պատասխանը. ներկայիս հայկական իշխանությունն է ։
Ով՞ է հրաժարվել Հայաստանի պետական ու ազգային շահերից ՝ ակնկալելով դրա դիմաց “խաղաղություն” ստանալ ՝ դրանով իսկ պատերազմը քարշ տալով Հայաստանի տարածք ։
Պատասխանը. ներկայիս հայկական իշխանությունն է ։
Եվ դրանից հետո էլ ում մոտ հույս կար ,որ” համաշխարհային հանրությունը ” կփրկի հայերին, որոնք իրենք են համաձայնել ինքնաոչնչացման ։
Ոչ մի պետություն, աշխարհաքաղաքական կենտրոն, միջազգային կառույց, գործընկեր, դաշնակից չի լինելու ավելի հայ, քան հայերը։
Դժվար՞ է այս էլեմենտար գաղափարը հասկանալ ։ Թե՞ ավելի հեշտ է շուրջ բոլորին մեղադրել։
Եվ նախքան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդյունքներից վրդովվելը, պարզապես հիշեք “թղթե գդալի” սկզբունքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով