ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած (թարմացված)

Օգոստոսի 22-ին, ժամը 00։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ցեմենտով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 1990 թ․) կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով