![](https://4news.am/wp-content/uploads/2023/08/368681219_246482911681152_4253047974466378314_n.jpg)
Օգոստոսի 20-ին, ժամը 15։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 700 մ):
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին հայտնաբերել են մոտ 100 մ հեռավորության վրա և մոտեցրել դի տեղափոխող մեքենային: