ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 21-ին, ժամը 11։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Ի., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 10 մետր)։ Ուղևոր Վ․ Ի․-ն (ծնված 1954 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով