Այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 25-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի Ժանյակագործների փողոցում երկհարկանի տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է ավտոտնակում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով