Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են

 

Արցախցի Դավիթ Մինասյանը, որը ֆեյսբուքյան եթերներում հաճախ նմանակում, երբեմն էլ ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել է ոստիկանություն, որտեղ, ըստ Մինասյանի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞ ա ինձ բռնել տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։
Ինձ ծեծել են, դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանը՝ կից հրապարակելով բռնության հետևանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով