Արամ Ասատրյանը բերման է ենթարկվել. կրակոցներ՝ Ջերմուկում

 

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին Ջերմուկում իրավապահները հատուկ օպերացիա են իրականացրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ կայքի՝ Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող նախկին «Սյունիք» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։

Տաք հետքերով նշված վայրից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Ոստիկանության Ջերմուկի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։ Կայքի տեղեկություններով՝ նա 40-ամյա Արամ Ասատրյանն է, ով եղել է BMW X7 մակնիշի 70 OX 777 համարանիշի ավտոմեքենայով։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու նշված վայրում հաց ուտելու ընթացքում Ա․ Ասատրյանը իր մոտ եղած «ԻԺ» տեսակի որսորդական հրացանով 4 անգամ կրակոցներ է արձակել օդ։ Ոստիկանները BMW X7-ի մեջ հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, իսկ Ա․ Ասատրյանի գրպանում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ։

Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ա․ Ասատրյանը աշխատում է Հայաստանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում՝ գլխավոր հաշվապահ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով