2.8 մլն դրամ ԱԺ դարպասների համար․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության շենքին զուգահեռ, վերանորոգվում է նաեւ Ազգային ժողովի շենքը: Մասնավորապես, վերանորոգվում են Ազգային ժողովի երկրորդ մասնաշենքի 3 նիստերի դահլիճները, որոնց վերանորոգման համար պետական բյուջեից 13.5 միլիոն դրամ է հատկացվել։ Սրանից զատ՝ նաեւ ամրացվում են ԱԺ դարպասները, այդ նպատակով էլ հատկացվել է 2 մլն 820 հազար դրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս գումարի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել մեկ դարպաս։ Հավանաբար, սպասվող բողոքի ակցիաներին ընդառաջ, ԱԺ իշխանությունները որոշել են լրացուցիչ ամրացումներ անել եւ հատկապես ձգել դարպասները, որ ցուցարարները չհայտնվեն խորհրդարանի շենքում։

Հիշեցնենք, որ անցած տարի էլ նույն ժամանակահատվածում լրացուցիչ ճաղեր ու փշալարեր ավելացրին։ Եվ, առհասարակ, գրեթե ամեն ամառ ԱԺ-ն վերանորոգվում է․ բյուջեում հավաքված գումարները ծախսելու-լվանալու լավագույն ձեւը, հիշեցնենք, նորոգումներն են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29. 08․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով