Վնասներ՝ քամու և անձրևի հետևանքով

Հունիսի 20-ին, ժամը 09։27-ից 14։10-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Իջևան քաղաքում իրականացրել է շրջայցեր, որի արդյունքում մասնատել և հեռացրել է ծառի ճյուղեր և հեռացրել մետադյա թիթեղ։
Մասնավոտապես՝ Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան և Մելիքբեկյան փողոցներում։
***
Հունիսի 20-ին, ժամը 17։09-ից 19։07-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հունիսի 19-ի քամու և հորդառատ անձրևի հետևանքով Իջևան քաղաքի Օհանյան և Սպանդարյան փողոցներում ընկած և թեքված ծառերի հեռացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով