Ի՞նչ է Pegasus վիրուսը, ո՞վ, ինչպես և ինչո՞ւ է վարակում Հայաստանում. Սամվել Մարտիրոսյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քանի որ ահռելի քանակով մարդիկ Apple-ից կրկին նամակներ են ստացել այն մասին, որ իրենց վարակել են Pegasus վիրուսով, այդ պատճառով որոշեցի մարդկանց բացատրել, թե ի՞նչ է Pegasus վիրուսը, ո՞վ, ինչպես և ինչո՞ւ է վարակում դրանով Հայաստանում»,- յութուբյան իր ալիքում խնդրին է անդրադարձել տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նամակներ Apple-ից

Այդ նամակները մարդիկ ստանում են իրենց այն հասցեին, որով գրանցված է իրենց iCloude-ը, գումարած սրան, նաև հաղորդագրություն է գալիս հեռախոսին, որ կարդա իր նամակները։ Նամակում ոչինչ գրված չէ Pegasus վիրուսի մասին։ Գրված է՝ դուք, ամենայն հավանականությամբ, դարձել եք պետական հակերների հարձակման փորձի զոհ։ Այս նամակը նշանակում է, որ Apple-ը հայտնաբերել է ինչ – որ նախանշաններ, ըստ որի՝ հասկացել է հեռախոսի մեջ ինչ – որ բան է եղել, որը փորձ է՝ վարակել հեռախոսը Pegasus վիրուսով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է Պեգասուսը, ո՞վ է արտադրում, ո՞ւմ համար

Պեգասուսը լրտեսական ծրագիր է, որն արտադրում է իսրայելական NSO Group ընկերությունը։ Ողջ աշխարհում գոյություն ունի համապատասխան շուկա, որոնք պետական կառույցներին լրտեսական ծրագրեր են վաճառում։ Պետութունները գնում են դրանք, որպեսզի գաղտնալսեն ահաբեկիչներին, մանկապիղծներին և այլն։ Սա այն պաշտոնական նկարագրությունն է, որ գրված է այս վիրուսների նկարագրության մեջ։ Իրականում, փորձը ցույց է տալիս, որ հիմնականում լսում և հետևում են լրագրողներին, ընդդիմադիր գործիչներին և այլն։

Ի՞նչ է անում Պեգասուսը

Ինչո՞ւ են Պեգասուսի մասին այս խոսակցություններն այսքան շատ, այնքան, որ ԵՄ դատարանում լսումներ են եղել սրա շուրջ, Apple-ն է դատի տվել նրանց և այլն։ Առաջին հերթին՝ Պեգասուսի վարակման մեթոդն է շատ վատը։ Այն ոչ մի կլիքային գործողություն չի պահանջում։ Այսինքն, դու ոչ մի գործողություն չես անում, բայց քեզ վարակում են։ Վիրուսը նստում է քո հեռախոսի մեջ և ամբողջությամբ տիրապետում է այնտեղ եղած ողջ տեղեկատվությանը՝ գողանում է ֆայլերը, չաթերը, Viber, WhatsApp, Messenger, այլ հավելվածներ և այլն։ Վիրուսը ֆիքասում է բոլոր հեռախոսազանգերը՝ ո՞ւմ եք զանգել, ո՞վ է ձեզ զանգել, փաստաթղթերը, օգտատիրոջ տեղը, կարող է միացնել գաղտնի բարձրախոսն ու տեսախցիկը և լսի և այլն։ Այս վիրուսն այնքան խելացի է աշխատում, որ օգտատերը, նույնիսկ չի էլ կարողնաւոմ հասկան, որ իր հեռախոսը վարակված է։ Պեգասուս վիրուսով վարակվում է Apple-ն ու Android-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով