Տո՛ , սուտը․․․թե՞․․․ Ավետիք Իշխանյան

 

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի նախկին քաղաքապետը հայտարարում է,որ ինքը «հերոսաբար» վարչապետին չի հայտնել Նեմեսիսի հուշարձանի տեղադրման որոշման մասին։ Քիչ է մնում հարցնես․
-Տո՛ , սուտը․․․թե՞․․․
Լավ, այ խեղճուկրակ ողորմելի, ենթադրենք դու չես ասել, իսկ այդ ավագանու որոշումը փակ, գաղտնի՞ է կատարվել, իսկ ավագանու մեծամասնություն քպ-ական ստրուկները նույնպե՞ս լռել են։ Թե՞ բոլորդ երդում կերաք, որ այս որոշումը գաղտնի կմնա։ Գոնե լռիր, այլ ոչ թե կատարիր ստրկատիրոջ հրահանգը, «թե գիտեք մենք ինքնուրույն որոշումներ կայացնող մարմին ենք եղել»։
Հետաքրքիր է, որ Նեմեսիսի հուշարձանի տեղադրմանը հավանություն է տվել արտգործնախարարությունը։ Ուստի, սպասենք գործակալ-նախարարի խոսքին նույնպես, որ կամ ինքն այս մասին չի հայտնել իր տիրոջը, կամ անտեղյակ է եղել իր ղեկավարած նախարարության տված հավանությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով