Ստեփանակերտում կնշեն մայիսյան հաղթանակը․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր՝ 12.00-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում, որի կազմակերպիչները «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներն են, որոնք անցած շաբաթվանից Արցախում ստորագրահավաք են իրականացնում։ Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված: Որոշ տեղեկություններով, մասնակցելու են նաեւ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 05․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով