ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների անունները

 

Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրություն վրա, գրել են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կարեն Ղազարյանի և Հարութ Հովակիմյանի նկատմամբ։ Զորամասեր սնունդ տեղափոխող մեր երկու զինծառայողներին օկուպացված Զանգելանի հարակից տարածքից գերեվարելուց հետո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է տարածել, թե, իբր, հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։

ՀՀ ՊՆ-ն, հերքելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությունը, հրապարակել է երեկվանից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենայի լուսանկարները՝ բեռնված սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Դա ապացուցում է ադրբեջանական կողմից տարածվող տեղեկությունների ակնհայտ կեղծ ու շինծու լինելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով