Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից պաշտպանություն պահանջելու. Արման Աբովյան

 

Երեկվանից սոցցանցերում, մամուլում, տելեգրամում շատ ակտիվ քննարկվում է երկու հարց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առաջին հարցն այն է , թե ինչպե՞ս է ստացվել ,որ հասարակության մեջ տիրող տոտալ անտարբերության ու համատարած ապատիայի պայմաններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած երեկվա քայլերթին մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Իհարկե շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը և կարծում եմ այս հարցին իմ գործընկերները առաջիկայում հանգամանորեն կանդրադառնան։

Ես իրականում կխնդրեի մեզ կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք նախօրեին տվել է Գագիկ Ծառուկյանը ։

1, Առաջին անհրաժեշ քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2, Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, մենք ունեցել ենք ձախողումներ և տապալումներ, սակայն պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։

3, Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ և այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։

Կարծում եմ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով