Ո՞րն է տրամաբանությունը.թուրք անվանվելուց վատ չեն զգում,բայց դավաճան կոչվելուց «ֆազերները խփում» է.Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ   Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Ո՞րն է տրամաբանությունը.թուրք անվանվելուց վատ չեն զգում,բայց դավաճան կոչվելուց «ֆազերները խփում» է։
Պատմությունը չի տեսել գոնե մեկ օրինակ,երբ դավաճանն ինքնակամ ընդունում է իր դավաճանությունը,բայց դա ամենեւին չի հերքում նրա դավաճանական բնույթը։
Ոչ Տիգրան Կրտսերը,ոչ Մերուժան Արծրունին,ոչ Վեստ Սարգիսը,ոչ Մելիք Շահնազարը ու ոչ էլ Շուշին հանձնող կապիտուլյանտները չեն ընդունել սեփական դավաճանությունը։
Բայց դե ակնհայտ է ,որ բոլոր դեպքերում գործ ունենք դասական դավաճանության հետ։
Եթե Նիկոլը թուրք անվանվելուց վատ չի զգում,դուք ի՞նչ իրավունքով եք դավաճան կոչվելուց վատ զգում։
Այ քեզ բան..

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով