Ծաղկահովիտ գյուղում այրվել է խոտածածկույթ

Ապրիլի 25-ին, ժամը 14:55-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի «Մաղարա» կոչվող սարի հետնամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 16։12-ին։ Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնու տնկի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով