Արգիշտի Քյարամյանի աշխատավարձը կբարձրանա.«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այդ փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ քննիչների, այդ թվում նաեւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ամսական վարձատրությունը։ Առաջարկվում է նրանց ամսական հավելավճար տրամադրել պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 998 հազար 200 դրամ: Եթե սրան գումարենք նաեւ 92 տոկոս ամսական հավելավճարը՝ 918 հազար դրամը, կնշանակի՝ Արգիշտի Քյարամյանը մեր ժողովրդի վճարած հարկերից ամսական կստանա 1 մլն 916 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով