Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը գրում է.
Ծավալվող իրադարձություններն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանի թրքակենտրոն իշխանության ղեկավարը, իր իշխանության և անձնական ապահովության համար, խոստացել է ալիևին Արցախն ամբողջովին հանձնել ադրբեջանին։ Այս գործարքը փաստաթղթային ձևակերպում կստանա, եթե ժողովուրդը դարձյալ մանիպուլյացվի` «Ղարաբաղը ադրբեջանի կազմում թող լինի, որ Հայաստանի գոյությանը ոչինչ չսպառնա» դավադիր թեզով։
Ընդդիմությունը պետք է պայթեցնի այս թեզը, սա ոչ միայն խաբկանք է, այլև, ուղղակի Հայաստանի Հանրապետության ոչնչացման ծրագիր։ Սրանով թշնամու այս ծառան պլանավորում է և բավարարել թուրք տերերին, և հարմար պահի իշխանությունը իր նախընտրած մեկ այլ թրքակենտրոնի հանձնելով փախնել Հայաստանից, իհարկե որոշ կեննտրոններից արդեն անվտանգության երաշխիքներ ստացածի կարգավիճակով։
Նմանատիպ նորություններ:
Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոց...
Փաստորեն ադրբեջանցիներն իրենց մարտական դիրքից շարժվել են միջդիրքային ուղղությամբ, դիրքավորվել այնպիս...
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով, Հայաստանի, Ռո...