ՌԴ-ն դեմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Պուտինի հետ իր վերջին խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում ԼՂ էսկալացիայի վտանգին: Հարցին, թե ՌԴ-ն կո՞ղմ է Արցախի՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիային, ասաց. «Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ որ ՌԴ-ն բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է՝ ՌԴ-ն դեմ է ինտեգրմանը, հակառակ դեպքում խաղաղության պայմանագրի ՌԴ առաջարկած տարբերակում Արցախի հարցը նույնը կլիներ, ինչ արեւմտյան տարբերակում է։ Մինչդեռ ՌԴ-ն առաջարկում է հարցը թողնել հետագա ժամանակներին: Բացի այդ, Հակոբյանի խոսքով, ինտեգրման մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

«Եթե եռակողմ հայտարարության մեջ անգամ ակնարկ լիներ ինտեգրման մասին, ապա խաղաղության իր առաջարկած տարբերակում Արցախի մասին կետ չէր լինի, եւ չէր արձանագրի, որ դեռ վաղ է խոսել Արցախի ճակատագրի մասին, այդ հարցը պետք է թողնել հետագա բանակցություններին»,- ասաց Հակոբյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 03․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով