Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք

Մարտի 12-ին, ժամը 12։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8 հա խոտածածկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով