Ոչինչ, ձերբակալվելն էլ է տղամարդու համար. Գևորգ Պետրոսյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը ձերբակալվել էր պարեկների նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար, երեկ քննիչի որոշմամբ ազատ է արձակվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այս մասին՝ արձանագրելով, որ գոնե իր համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում։ Ավելի ուշ գրառում է կատարել նաև Գևորգ Պետրոսյանը՝ նշելով.«Իմ շատ սիրելի ընկերներ, ես արդեն ազատության մեջ եմ…

Ոչինչ, ձերբակալվելն էլ է տղամարդու համար…

Չեմ կարողանում պատասխանել բոլորին, շատ նամակներ եմ ստացել…
Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ցուցաբերած ուշադրության համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն ինչ նորմալ է, ես տանն եմ…
Աստված բոլորիդ պահապան…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով