Հրդեհ ավտոմեքենայում (թարմացված)

Մարտի 1-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ջ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։17-ին, մարվել՝ 13։21-ին։ Այրվել են շարժիչի և սրահի հատվածները՝ մասամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով