Հրդեհ Արևիկ գյուղում

Մարտի 6-ին, ժամը 09:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևիկ գյուղի 21-րդ փողոցում գտնվող հացատան տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:30-ին: Այրվել են հացատան տանիքի (մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով