Հրդեհ Արծվանիկ գյուղում

Մարտի 14-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ անասնագոմի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով