Հրդեհ Ակնաշեն գյուղում (թարմացված)

Մարտի 1-ին, ժամը 02։34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հ․ Ավետիսյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակում (մոտ 13 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել են ավտոտնակներում կայանած «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենան, «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով