Հատուկ տակտիկական ոսումնավարժանք Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում

Մարտի 16-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում անցկացվել է «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժանք։
Ուսումնավարժանքի նպատակն էր օժանդակել ղեկավար կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, ստուգել և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները, պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, գործնական ունակությունները՝ հրդեհաշիջման, տարահանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև փոխհամագործակցությունը հրշեջ-փրկարարական ջոկատի և Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցի անձնակազմերի միջև։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով