Ես հրաժարվում եմ Հայաստանի քաղաքացիությունից․ Էրիկ Իսրայելյան

 

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից,այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ, ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն. Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձա Աշխարհի չեմպիոն և կրկին անգամ ասեմ՝ մեկ տարվա մեջ դարձա հա՛մ Եվրոպայի չեմպիոն, հա՛մ էլ Աշխարհի չեմպիոն. մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար: Միշտ ուզեցել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար: Ինչ եմ ուզում ասել՝ իմ սիրելի հայ ազգ, ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ. հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով