ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

Մարտի 19-ին, ժամը 20։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 166-րդ կմ-ին «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) բախվել է ճանապարհային տարբերանշանին, հայտնվել երթևեկելի հատվածից դուրս (մոտ 20 մ) և կախվել դեպի ձորը: Տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ տարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով