Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով անդրադարձել է Հայաստանի հետ տարվող բանակցություններին, Արցախի շուրջ ստեղված իրադրությանը և պարզ շարադրել իր սպասելիքները.Աբրահամյան

 

Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով անդրադարձել է Հայաստանի հետ տարվող բանակցություններին, Արցախի շուրջ ստեղված իրադրությանը և պարզ շարադրել իր սպասելիքները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը.  

Ըստ Ալիևի` «խաղաղության պայմանագրի» կամ ինչպես Փաշինյանն է սիրում ասել` «խաղաղության օրակարգի» տակ պետք է հասկանալ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը:
Դա ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունն է, այլ նվազագույնը ՀՀ մի քանի մարզի, քաղաքների և տասնյակներով գյուղերի նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացում և բավարարում:
Այսինքն` Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով