Փրկարարները քարշակել են արգելափակված բեռնատարները

Փետրվարի 11-ին, ժամը 08։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մերկասառույց է, ինչի հետևանքով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը (մկրատաձև դիրքով է)․ երթևեկությունը երկկողմանի փակ է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են կցորդիչով 7 բեռնատար: Երթևեկությունը երկկողմանի բաց է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով