ՊՆ նախկին շենքի բնակիչների 2 մանկահասակ երեխաներ հոսպիտալացվել են. Գառնիկ Դանիելյան

 

Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերն իրենց արդյունքը տվել են․ բնակիչները կարողացել են տեղադրել 2-րդ վրանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի հայրենակիցներ, իմ հրապարակումներում պարբերաբար անդրադառնում եմ ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդրին։

Ինչպես տեղյակ եք, մենք, որպես նվազագույն պահանջ, առաջարկել էինք ոստիկանությանը 2-րդ վրան տեղադրելու թույլտվություն տալ։

Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերն իրենց արդյունքը տվել են․ բնակիչները կարողացել են տեղադրել 2-րդ վրանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք տեղեկացա նաև, որ մանկահասակ 2 երեխա հոսպիտալացվել է։

Իշխանությունը և իրավասու անձինք այս երեխաների առողջության և դրսում գիշերող մարդկանց առողջության վատթարացման բոլոր հետևանքների պատասխանատուն են։

Շարունակելու եմ այցելել և հետևողական լինել, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքները ի վերջո պաշտպանվեն, և խնդիրը հանգուցալուծվի հօգուտ բնակիչների»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով