Փաստորեն թուրքակենտրոնն արդեն ԵՄ-ի հետ հստակեցրել է ՀՀ սահմանը ու գաղտնի է պահում ժողովրդից.Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը  գրում  է
Փաստորեն թուրքակենտրոնն արդեն ԵՄ-ի հետ հստակեցրել է ՀՀ սահմանը ու գաղտնի է պահում ժողովրդից։ Ինչումն է գաղտնիքը, միգուցե ԵՄ-ի, այսինքն ՆԱՏՕ-ի համար Հայ–ադրբեջանական սահմանը Երևանի մատույցներու՞մ է։
Մեր պետականության դեմ իրականացվող սադրանք է այս թուրքահպատակի այսօրվա հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ-ում չգիտեն, թե որն է ՀՀ սահմանը, իսկ Պրագայում ԵՄ-ն հստակ գծագրել է ՀՀ սահմանը։
Այս քայլով թուրքակենտրոնը ակնհայտ ցուցադրեց.
Ամեն գնով բախման է տանում ԵՄ-ին ընդդեմ ՀԱՊԿ-ի, ավելի կոնկրետ ամեն ինչ անում է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ–ՆԱՏՕ ռազմական ճակատ բացելու համար։ Իսկ ՆԱՏՕ ասելով հստակ է, որ խոսքը Թուրքիայի մասին է, իր ձեռքի թաշկինակ ադրբեջանով հադերձ։
Այս պանթյուրքիստը նպատակ ունի Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա, եթե մի քանի ամիս էլ մնա իշխանության։ Եվ ի լրումն այս իրողության, նկատենք, որ հենց այսօր ադրբեջանը շտապողականորեն դաշտ նետեց կեղծ ինֆորմացիա, իբրև «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի (Բերձորի) ու Ղուբաթլուի (Որոտանի) ուղղությամբ»։
Սա թուրք-ադրբեջանական սադրանք է, որով առիթ են փնտրում լայնածավալ պատերազմով հարձակվել Հայաստանի վրա և օկուպացնել որքան կարող են, քանի դեռ այստեղ իրենց գաղափարակիցներն են իշխանության, որոնց դավադրության շնորհիվ էլ 2020-ին «հաղթեցին»։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով