Նիկոլ Փաշինյանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի հասարակության մոտ բանակի մասին պատկերացումները փոխվի, որպես միավոր արժեզրկվի և, իհարկե, իջեցվի շարքային հաստատության մակարդակի.Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

Նիկոլ Փաշինյանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի հասարակության մոտ բանակի մասին պատկերացումները փոխվի, որպես միավոր արժեզրկվի և, իհարկե, իջեցվի շարքային հաստատության մակարդակի:
Սա երևի թե կապիտուլյանտի ամենից մտածված և երկար ժամանակ է աշխատող մարտավարությունն է, որը սկսվել է դեռ իր կողմից աթոռը զավթելու հաջորդ օրվանից:
Խունտայի առաջնորդն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սիստեմատիկ փորձել է արժեզրկել բանակը, նախկին նախարարներին, Արցախի հերոսներին և այն ամենը, ինչ կապված է եղել Արցախի և բանակի հետ. դա երևի իր համար ամենացավոտ ոլորտն է:
Հենց այս պաշտպանական ոլորտի ձախողված կառավարման արդյունքում էլ այսօր ունենք տվյալ ողբերգական պատկերը:
Կապիտուլյանտի վերաբերմունքը բանակին շատ հստակ է և ակնհայտ. նա, լինելով պետության գլուխ, ի լուր աշխարհի ստում էր, թե տղերքը սոված են եղել, իսկ հիմա այլևս սոված չեն և ելակ են ուտում:
Ելակ շոուն բավականին երկար տեևց, կապիտուլյանտին փառաբանեցին, «հայերի հախից եկողները» ստեղ ընդեղ երջանիկ պատմում էին, որ իրենց հարևանի տղան կուշտ փորով, ելակ կերած իրենց անդորրն է պահում, կեցցե փրկիչը և այլ անմակարդակ բաներ:
Հետո սկսեցին քաղաքական ճնշումներ և հետապնդումներ Արցախի հերոսների նկատմամբ, ՀՀ ԶՈՒ գեներալ գնդապետերի նկատմամբ, գեներալ գնդապետի կոչում ունեցողների գրեթե 90 տոկոսի նկատմամբ գործեր «կարվեցին», կարճ ասած ծրագիրը շարունակվում էր:
Այդ ամենին զուգահեռ բարձրագույն զինվորական կոչումներ սկսեցին աջ ձախ շռայլ կերպով բաժանվել, Ազգային հերոսի կոչումներ էր շնորհվում և ամենկերպ ցույց էր տրվում, որ տեսեք արժեք չկա՝ կուզեմ սրան կնշանակեմ, կուզեմ նրան հերոս կտամ:
Այդ ամենն, իհարկե, բերեց մեզ բոլորիս այսօրվա իրավիճակին, բայց կապիտուլյացիա ստորագրելուց հետո գերագույն գլխավոր խմբագիրը չհանգստացավ. նա նորից սկսեց մեղավորներ փնտրել, գործեր կարել և, իհարկե, անհասկանալի նշանակումներ անել, որոնց ՕԳԳ-ն զրո է կազմում:
Հիմա նա նորից փորձում է պախարակել բանակը և հանրությանը շեղել հիմնական խնդիրներից, առաջ քաշել ինչ-որ հերթական չստացված շոուն, որին փորձում են այսպես «դրամատիկ, զգացմունքային» համեմունք տալ:
Հիմա էլ, ըստ դատախազության, նախկինում ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում չարաշահումներ են տեղի ունեցել, և հիմա այս պահին դա երևի թե ամենակարևոր թեման է, մենք այլ կարևոր հանրային հետաքրքրություն ունեցող թեման չունենք ըստ իրավապահների:
Այս ամենը վերորգրյալ «մարտավարության» մի հատված է. երկար մտածել պետք չէ:
Փակված միջանցք, դիվանագիտական հարթակում խնդիրներ, պայթունավտանգ իրավիճակ, բայց այս ամենը մեկ է, կապիտուլյանտին միայն ու միայն բանակի և նախկին ղեկավարության պախարակումն է հետաքրքիր:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով