ՃՏՊ Բագրատունյաց փողոցում. կա տուժած

Փետրվարի 3-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց փողոցի թիվ 42/5 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz C», «Mercedes-Benz E320» (վարորդ` Գ. Ղ.), «Mercedes-Benz C» (վարորդ` Դ. Ա.) և «Mitsubishi Outlander» (վարորդ` Հ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները․ առկա է գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Զ.-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով