Պատերազմ ու ազգային աղետ բերողին,Արցախ տվողին,Գորիս-Կապան ճանապարհ Ադրբեջանին զիջողին,սեպտեմբերին սգո օր չհայտարարողին ու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնողին ի՞նչ հարցեր.Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
Պատերազմ ու ազգային աղետ բերողին,Արցախ տվողին,Գորիս-Կապան ճանապարհ Ադրբեջանին զիջողին,սեպտեմբերին սգո օր չհայտարարողին ու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնողին ի՞նչ հարցեր …
Տեսարաններ,տեսարաններ…
Նա Հայաստանին ու Արցախին թշնամաբար է մոտեցել ու մոտենում։
Նա գառան մորթի հագած գայլի նման «փուռն է տալիս» մեր պետականությունն ու սերունդների ապագան։
Վաղը ստի,կեղծիքի,հայրենասիրական նիկոլական պաթոսի,հերթական պատերազմի անոնսի ու երեսպաշտության շքերթ է լինելու։
Նա հերթական անհեթեթությունները կասի,իսկ մենք հերոսաբար դրանք հերքելով կտիրաժավորենք։
Ու այդպես մինչեւ վերջնական անկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով