Իջևան-Ենոքավան ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է դեպի ձորը

Հունվարի 16-ին, ժամը 12։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Կ․ Տ․, ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Իջևանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով