Monthly Archives: Հունվարի 2023

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի… Կարդալ ավելին »

ԵՐԵՔ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆՊԱՏԱՀԱՐ ԵՐԵՎԱՆ-ԻՋԵՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53… Կարդալ ավելին »

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան քաղաքի Սարյան փողոցում ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի բոլոր հանգամանքները։ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 03։25-ին, պարեկային ծառայության երկու աշխատակից Երևան քաղաքի Սարյան փողոցում կանգնեցրել են «Mercedes»… Կարդալ ավելին »

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը

  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի… Կարդալ ավելին »

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Հունվարի 31-ին, ժամը 10։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի մոտակա ձորակը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Նորավանք վանական համալիր տանող հատվածի մոտ… Կարդալ ավելին »

«Հայրենիքը գոյութենական պայքարի մեջ է». Արեւմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը

  Հունվարի 27-ին, ՌԱԿ-ի գրասենյակում, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտյան Ամերիկայի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է արցախահայության օրըստօրե սրվող տագնապալի իրավիճակը եւ հայկական համայնքային ազգային կյանքի հուզող հարցերը։ ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էր ատենապետ Վազգեն Խոտանյանն ու Միհրան Խաչատուրյանը, ՀՅԴ-ից՝ ատենապետ Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Գարեգին Խանջյանը, ՌԱԿ-ից՝ ատենապետ, դոկտ․Րաֆֆի Պալյանը եւ Կարո Քյուփելյանը։ Շեշտադրվեց ազգային… Կարդալ ավելին »

Պատրոն Դավիթին կալանավորելով հող են պատրաստում Սեյրան Օհանյանի կալանքի համար

hraparak.am-ի   տեղեկություններով՝ գիշերը ձերբակալել են զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։ Հիշեցնենք՝ երեկ մենք գրել էինք, որ դիմակավորված 10-12 օպերատիվ աշխատողներ ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել: Մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո կալանքի միջնորդություն են ներկայացրել դատարան։ Երեկ երեկոյան սկսվել է դատական քննությունը։ Դավիթ Գալստյանի փաստաբանը… Կարդալ ավելին »

Լարսի մասին

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Աշտարակի, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, Հրազդան, Չարենցավան,… Կարդալ ավելին »