Monthly Archives: Հունվարի 2023

Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար. Վահե Հովհաննիսյան

  Քանի՞ անգամ արևմտյան պետությունները պետք է ասեն, որ չեն կարողանալու ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը. Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։ Այդ նարատիվներից են.… Կարդալ ավելին »

Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով ու մանիպուլյացիաներով դեգրադացված բանակն օր-օրի վերածվում է Նիկոլի չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի.Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում   է  Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են` «ՊՆ N զորամասի» և այլն, այլն… Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ… Կարդալ ավելին »

Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող սպան ձերբակալվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարու  

Ստուգումներ են սպասվում. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ: Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհություններ ու ահազանգեր են ստացվել Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության, Թումանյանի, Սևքարի, Ստեփանավանի մասնաճյուղերի, Սիսիանի անտառտնտեսության և այլ տարածքների հետ կապված: Մեր տեղեկություններով, ուսումնասիրության… Կարդալ ավելին »

Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի: Ո՞վ է նա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվող պաշտոնյան զորամասի թիկունքի գծով պատասխանատուներից եւս մեկն է: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

  Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերում, Դիլիջան, Իջևան, Բերդ, Աշտարակ, Գյումրի քաղաքներում,… Կարդալ ավելին »

Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան զոհեր և տուժածներ (թարմացված)

Հունվարի 31-ին, ժամը 00:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել… Կարդալ ավելին »

Պայթյուն գազալցակայանում (թարմացված)

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։ Հրդեհը մեկուսացվել… Կարդալ ավելին »

«Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է Հունվարի 29-ին Իրանի մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտներ խոցելու փորձ արվեց: Տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային մամուլում տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում: Թե ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ և ինչի՞ կարող է հանգեցնել առկա լարվածությունը, քննարկել ենք միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի հետ: Մանվել յանի կարծիքով, նմանատիպ զարգացումները… Կարդալ ավելին »

Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»

  «Փաստ» օրաթերթը գրում է ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին… Կարդալ ավելին »