Զավեշտալի միջադեպ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ.. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում երեկ զավեշտալի միջադեպ գրանցվեց՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ։ Նա արտաքին հետախուզություն ստեղծելու մասին նախագծի վերաբերյալ իր պատրաստած ելույթը հնչեցրեց բոլորովին այլ նախագծի քննարկման ժամանակ․ երբ քննարկվում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է ԱԱԾ մարմիններից, Արշակյանը մոտեցավ ամբիոնին եւ սկսեց խոսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման կարեւորության մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ չնայած դահլիճում քրթմնջոց բարձրացավ, բայց «երջանիկ անտեղյակն» այդպես էլ չհասկացավ պատգամավորների ուրախության պատճառը եւ ինքնագոհ հեռացավ ամբիոնից։ Որից հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խորհրդարանին զեկուցեց Արշակյանին հուզող նախագիծը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով